Այսօր տեղի է ունեցել Արարատբանկի տարեկան ժողովը, որի ընթացքում ամփոփվել են բանկի՝ 2014թ. գրանցած արդյունքները, ինչպես նաեւ քննարկվել հետագա ռազմավարությունը:Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը նշել է, որ տարին, ընդհանուր առմամբ, բարեհաջող է եղել բանկի համար՝ հավելելով, որ ընթացիկ տարում նախատեսում են ձեւավորել նոր պրոդուկտներ՝ հարցումների միջոցով պարզելով հասարակության շրջանում առկա պահանջարկը:Ռազմավարական նպատակներին անդրադառնալով՝ Աշոտ Օսիպյանը նշել է, որ առաջնային նպատակը «ոչ օրգանական աճ ապահովելն է»՝ ընդգծելով, որ այդ դեպքում կլինի նաեւ վարկային ներդրումների աճ: Բանկի ռազմավարական քայլերի թվում են նոր բաժնետոմսերի թողարկումը, մոբայլ բանկինգ ծառայության ակտիվացումը եւ այլն:Արարատբանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանն էլ, խոսելով անցած տարվա մասին, նշել է, որ հաշվի առնելով ֆինանսական համակարգում ստեղծված իրավիճակը՝ բանկը փոփոխություններ է կատարել վարկային քաղաքականության մեջ՝ վերանայելով վարկառուի վարկունակության գործակիցը:Դավիթ Հարությունյանի փոխանցմամբ՝ անցած տարի ընդլայնվել են գյուղատնտեսական վարկերի եւ լիզինգի ճյուղերը, իսկ պետական պարտատոմսերում ներդրումներն աճել են 15,4%-ով:Ժողովի ընթացքում հաստատվել են բանկի գործադիր մարմնի տարեկան եւ հաշվապահական հաշվետվությունները, ինչպես նաեւ շահույթի բաշխումը՝ հաշվետու տարվա արդյունքներով:Բանկի տարեկան ժողովին իրենց ելույթներով հանդես են եկել նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն ու Բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը: Tweet Դիտում՝ 6097