Աշոտ Օսիպյան. Արարատբանկը կձգտի դառնալ ՀՀ լավագույն գործատուն

26.06.2015 | 14:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արարատբանկը՝ Հոլանդիայի զարգացման բանկի հետ համատեղ, կսկսի նոր ծրագիր, որը կնպաստի բանկը ՀՀ լավագույն գործատու դարձնելուն:

Այս մասին այսօր՝ Արարատբանկի տարեկան ժողովին, հայտարարել է բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը:

«Հոլանդիայի զարգացման բանկի մասնագետների հետ պետք է ամեն ինչ անենք, որ Արարատբանկը հանրապետությունում դառնա լավագույն աշխատատեղը»,- ասել է նա:

Աշոտ Օսիպյանն ընդգծել է, որ նախագծի շրջանակում բանկում մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի փոխարեն կգործի մարդկային աղբյուրների կառավարման համակարգը:

«Մենք դիտարկելու ենք մեր աշխատակիցներին որպես աղբյուր՝ բիզնես զարգացնելու եւ առաջ գնալու համար»,- նշել է Աշոտ Օսիպյանը՝ հիշեցնելով, որ որոշ հետազոտությունների համաձայն՝ մարդու երջանկության հիմնական նախապայմանը լավ աշխատատեղ ունենալն է:

Դիտում՝ 6533
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW