«Գրանատուս Վենչուրս»-ը ֆինանսավորել է ggTaxi-ին

26.06.2015 | 12:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ggTaxi-ն $200 հազ. ֆինանսավորում է ստացել, որի մի մասը տրամադրել է «Գրանատուս Վենչուրս» ընկերությունը:

«Մենք տեսնում ենք տարածաշրջանում ggTaxi-ի հարթակի ընդլայնման լուրջ հնարավորություններ եւ կաշխատենք թիմի հետ՝ տարածաշրջանի նոր շուկաներում լայնածավալ գործողություններ իրականացնելու նպատակով»,- նշել է «Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը:

Banks.am-ի հետ զրույցում ggTaxi-ի համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանն ասել է, որ համաներդրողն ամերիկահայ ձեռնարկատեր եւ հրեշտակ ներդրող Սուրեն Մարկոսյանն է՝ List.am, Epic!, CrowdStar նախագծերի հիմնադիրը:

ggTaxi-ն հիմնադրվել է 2013թ. «ՋՋ լաբարաթորիզ» ընկերության կողմից: ggTaxi կարելի է պատվիրել մի քանի եղանակով՝ Android եւ IOS համակարգերով աշխատող հավելվածի, կայքի, ինչպես նաեւ հեռախոսային զանգի միջոցով:  

Դիտում՝ 13109

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW