Հայբիզնեսբանկն ամփոփել է «Երազանքների ամիս» ակցիան

26.06.2015 | 11:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայբիզնեսբանկն ամփոփել է այս տարի մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ն անցկացված «Երազանքների ամիս» ակցիայի արդյունքները:

Ակցիայի ընթացքում Հայբիզնեսբանկում ավանդ ներդրած կամ պլաստիկ քարտ ձեռքբերած հաճախորդները հնարավորություն էին ստացել լրացնելու «Երազանքների թերթիկ»՝ գրելով իրենց ցանկությունները:

Ցանկությունները ներառել են հեռուստացույց, կենցաղային տեխնիկա, ոսկու ձուլակտորներ, սմարթ հեռախոս, հեծանիվ, ուղեգրեր դեպի Տաթեւ ու Ջերմուկ, 100 վարդերից կազմված փունջ եւ այլ նվերներ:

Բանկում նշել են, որ «Երազանքների թերթիկներ»-ում եղել են նաեւ հաճախորդների բարի կամքը դրսեւորող ցանկություններ, այդ թվում՝ մանկատան երեխաներին աջակցություն ցուցաբերելը:

«Երազանքների ամիս» ակցիայի 10 մրցանակակիրներին որոշելու նպատակով Հայբիզնեսբանկը նախապես կազմակերպել էր պատահական ընտրություն. պատահական այցելուները թափանցիկ թմբուկի միջից դուրս են բերել այն հաճախորդների «Երազանքների թերթիկները», որոնք դարձել են ակցիայի մրցանակակիրներ: Իսկ մնացած նվերները բանկի կողմից տրվել են այն հաճախորդներին, որոնք գրել էին յուրահատուկ եւ գեղեցիկ ցանկություններ:

Միջոցառման ժամանակ Հայբիզնեսբանկը շնորհակալագրեր է հանձնել նաեւ ակցիայի ընթացքում առավել ակտիվություն ցուցաբերած մասնաճյուղերին, ի դեմս՝ կառավարիչներին:

«Հայբիզնեսբանկը պատրաստակամորեն շարունակում է զարգացնել իր կողմից մատուցվող ծառայությունները՝ հնարավորին չափով ընդառաջ գնալով իր հաճախորդների ցանկություններին եւ սպասելիքներին»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Դիտում՝ 4141
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW