Գարեգին Թոսունյանին գոհացնում է Հայաստանի եւ Ռուսաստանի բանկային կառույցների համագործակցության մակարդակը
12.10.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 12 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Հայաստանի եւ Ռուսաստանի բանկային հանրությունների համագործակցությունը գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա:
Այս մասին ասել է Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը, հոկտեմբերի 11-ին հանդես գալով “Դրամական փոխանցումներ: Բանկային ծառայություններ” երրորդ միջազգային միջբանկային համաժողովի բացման մամլո ասուլիսում:
Թոսունյանի խոսքերով, հետխորհրդային այլ երկրների համեմատությամբ, հայկական եւ ռուսաստանյան բանկային հատվածների համագործակցությունը բավականին զարգացած է: Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի նախագահը կարծիք է հայտնել, որ Հայաստանը եւ Ղազախստանն առանձնանում են ԱՊՀ-ում` բանկային ոլորտի զարգացման մակարդակով:
Խոսելով հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին, Գարեգին Թոսունյանը նշել է, որ ”մենք կցանկանայինք տեսնել Հայաստանի եւ Ռուսաստանի բանկային հանրությունների առավել ակտիվ փոխգործակցությունը բոլոր ուղղություններով”: Նա նշել է, որ այդ ճանապարհին խոչընդոտներ չկան:
Գարեգին Թոսունայնը հիշեցրել է, որ Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի եւ Հայաստանի բանկերի միության միջեւ պայմանագիր է ստորագրվել համագործակցության մասին:
Համաժողովի կազմակերպիչներն են “Պլանետա Դիասպոր” ընկերությունը /Ռուսաստան/ եւ “Անելիք-դրամական փոխանցումներ” համակարգը: Համաժողովն անցկացվում է Ռուսաստանյան Բանկերի Ասոցիացիայի, Ռուսաստանի Տարածաշրջանային Բանկերի Ասոցիացիայի, Հայաստանի Բանկերի Միության եւ Մոսկովյան Միջազգային Արժույթային Ասոցիացիայի աջակցությամբ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: