ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է բարեգործական ծրագրեր իրականացնել իր սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակում: Համանման ծրագրերից մեկը մանկական ուղեղային կաթվածով հիվանդ 9 տարեկան Արտակ եւ Արսեն զույգ եղբայրներին աջակցությունն է:ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջին հանդիպումը եղբայրների հետ կայացել է 2014թ. ամռանը Ստեփանավանի «Էլեն» հանգստյան տանը՝ մանկական ներառական ճամբարի բացմանը: Ավելի ուշ բանկն արձագանքել է «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության ննախագահ Նարինե Մանուկյանի կոչին՝ օգնել զույգ եղբայրներին:Նրանց բարեհաջող վիրահատել են Երեւանի «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտում, որից հետո նրանք աստիճանաբար վերադառնում են լիարժեք կյանքի: ՎՏԲ-Հայաստան Բանկում նշել են, որ վերականգնողական ամբողջ ընթացքում իրենք երեխաների կողքին են եւ ապահովում են նրանց անհրաժեշտ ամեն ինչով:Իր բարեգործական գործունեությունում ՎՏԲ-ն հիմնվում է կարիքավորներին հասցեագրված օգնություն ցուցաբերելու վրա` նախապատվությունը տալով մանկական հաստատություններին: 2012-ից բանկն ամենամյա աջակցություն էր ցուցաբերում Ստեփանավանում գտնվող «Էլեն» հանգստյան տանը: Ճամբարը անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու նպատակով բանկն իրականացրել է հանգստյան տան վերանորոգումը, բարեկարգել քոթեջներն ու հանգստյան տան տարածքը` հաշմանդամի սայլակներով երեխաների տեղաշարժը պարզեցնելու համար, կազմակերպում է տոնական միջոցառումներ երեխաների համար: Բանկի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են երեխաների համար անցկացվող բարեգործական դրամահավաքին:ՎՏԲ-Հայաստան Բանկը տոնական միջոցառումներ է կազմակերպում նաեւ օնկոլոգիական հիվանդություններ ունեցող, ինչպես նաեւ Գավառի մանկատան երեխաների համար: Այս տարի բանկը սահմանափակ կարողություններով երեխաների համար հարմարեցված ժամանցային կենտրոնում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ տոն էր կազմակերպել մանկական ուղեղային կաթված ունեցող եւ անապահով ընտանիքների երեխաների համար: Tweet Դիտում՝ 7899