«Ջերմ օջախ» ծրագիրը ներկայացվել է Հրազդանում

24.06.2015 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ազգային Հիփոթեքային Ընկերությունը (ԱՀԸ) նախօրեին «Ջերմ օջախ» ծրագիրը ներկայացրել է Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքում:

Համայնքային հանդիպման ժամանակ գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը մարզի շահառուներին ներկայացրել է ծրագրի ընդհանուր դրույթները, առավելությունները եւ ձեռքբերումները:

«Այս պահի դրությամբ ծրագրի շրջանակում հայաստանյան ընտանիքներին տրամադրվել է ավելի քան 140 մլն դրամ ընդհանուր գումարով 85 վարկ: Ծրագիրն անուղղակիորեն օժանդակում է նաեւ էներգաարդյունավետ նյութերի եւ սարքավորումների տեղական մատակարարների եւ արտադրողների ործունեությանը»,- ասել է Հայկ Ոսկանյանը:

«Ջերմ օջախ» վարկային ծրագրի շրջանակում յուրաքանչյուր հայ ընտանիք կարող է ստանալ երկարաժամկետ վարկեր դրամով` 11-14% տարեկան տոկոսադրույքով եւ մինչեւ երկու տարի վճարման արտոնյալ ժամանակահատվածով: Այս վարկային ծրագիրը կարող է օգնել ընտանքիներին իրականացնել իրենց բնակարանների եւ առանձնատների էներգաարդյունավետ վերանորոգում եւ էներգիայի մշտապես աճող գների պայմաններում ունենալ դրամական զգալի տնտեսում:

Բացի այդ, էներգաարդյունավետության որոշակի չափանիշների համապատասխանելու դեպքում յուրաքանչյուր վարկառու ունի հնարավորություն ստանալու վարկի 5 կամ 10% որպես բոնուս: Այս բոնուսները տրամադրվում են Եվրոպական հարեւանության ներդրումային հաստատության կողմից:

«Ջերմ օջախ» բնակարանային ֆոնդի էներգաարդյունավետ վերանորոգման ծրագիրը մշակել է Ֆրանսիայի զարգացման գործակալությունը եւ Հայաստանում այն իրականացնում է ԱՀԸ-ն՝ իր գործընկեր բանկերի եւ վարկային կազմակերպությունների միջոցով:

Ծրագրի տեխնիկական աջակցությունն իրականացնում է ավստիական Կոմունալկրեդիտ Փաբլիք Քոնսալթինգ» (KPC), գերմանական ՄիկրոԷներջի Ինտերնեյշնլ (MEI) ընկերությունների եւ հայկական Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամի կողմից ձեւավորված կոնսորցիումը:

Դիտում՝ 9565
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW