ՎՏԲ-Հայաստան Բանկն ու Visa-ն գործարկել են «Ամառը ՎՏԲ-ի հետ» ակցիան

19.06.2015 | 16:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Visa ընկերությունն անցկացնում են անկանխիկ վճարումները խթանող «Ամառը ՎՏԲ-ի հետ» արշավը, որի մասնակիցները կարող են շահել մրցանակներ:

Բանկում նշել են, որ արշավին ավտոմատ կերպով մասնակցում են ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, ինչպես նաեւ այն հաճախորդները, որոնք այդ ակցիայի շրջանակում ձեռք կբերեն ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտ:

Դրա համար անհրաժեշտ է մինչեւ սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով վճարել ցանկացած գումարի գնումների եւ ծառայությունների դիմաց երկրի տարածքում եւ արտասահմանում գտնվող ցանկացած առեւտրի եւ սպասարկման կետերում` ներառյալ առցանց գնումները:

Խթանող արշավի արդյունքում ակցիայի մասնակից քարտապանների միջեւ (ովքեր 300 հազ. դրամ եւ այն գերազանցող գումարի անկանխիկ գնումներ են կատարել մինչեւ սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում) հեռուստատեսությամբч ուղիղ հեռարձակմամբ, կխաղարկվի 10 նվեր` 500 հազ. դրամ արժողությամբ:

«Մեր համագործակցությունը Visa ընկերության հետ տարեցտարի ամրապնդվում է, եւ մենք արդեն մեկնարկում ենք վեցերորդ համատեղ արշավը: Փորձը ցույց է տալիս, որ խթանող արշավները մեծ ժողովրդականություն են վայելում մեր հաճախորդների շրջանում, զուգահեռ աճում է Visa քարտապանների թիվն ու անկանխիկ գործարքների ծավալը: Նշեմ, որ Հայաստանի բանկային շուկայում Visa քարտապանների քանակով մենք առաջին տեղում ենք եւ պահպանելու ենք մեր դիրքը»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

Դիտում՝ 9276
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW