Այսօր Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է 19-րդ միջազգային տնտեսական ֆորումը, որին մասնակցում է նաեւ Հայաստանը:ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից Banks.am-ին տեղեկացրել են, որ ՀՀ պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Պատվիրակության կազմում է նաեւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը: Ֆորումի մասնակցում է շուրջ 7500 մարդ` աշխարհի 144 երկրից: Մասնակիցների թվում է ռուսական եւ միջազգային կորպորացիաների ավելի քան 900 ղեկավար: Վաղը՝ հունիսի 19-ին, ֆորումի շրջանակում ելույթով հանդես կգա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ֆորումի ընթացքում կքննարկվեն համաշխարհային տնտեսությունում առկա խնդիրները, Ռուսաստանում օտարերկրյա ներդրումների հնարավորությունները, արեւմտյան պատժամիջոցների ֆոնին նոր ֆինանսական աղբյուրների որոնումը եւ այլ հարցեր: Ֆորումի կարգախոսն է «Գործողությունների ժամանակն է. համատեղ ուժերով դեպի կայունություն եւ զարգացում»:Ամենամյա ֆորումն անցկացվում է 1997-ից: Tweet Դիտում՝ 3501