Էլեկտրաէներգիան կթանկանա շուրջ 7 դրամով

17.06.2015 | 13:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր տեղի ունեցած քննարկում-քվեարկության ժամանակ միաձայն ընդունել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ նախագիծը:

Նախագծի համաձայն՝ օգոստոսի 1-ից ՀՀ-ում էլեկտրաէներգիայի գործող սակագնին կգումարվի եւս 6.93 դրամ:

Ներկայում էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը բնակչության համար կազմում է 41.85 դրամ/կՎտժ, իսկ գիշերայինը` 31.85 դրամ/կՎտժ:

Ի դեպ, քննարկմանը ներկա չի եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը՝ գրավոր հայտնելով, որ իր մասնակցությունն անհնար է մի շարք հանգամանքների բերումով:

Ս.թ. մայիսի 8-ին ՀԷՑ-ը դիմել էր հանձնաժողովին` սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման եւ 17 դրամով բարձրացման հարցով: 

Դիտում՝ 14713

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW