Գերմանական անվտանգության համակարգերի Mobotix բրենդը պաշտոնապես կներկայացվի ՀՀ-ում

16.06.2015 | 16:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Just Look ընկերությունը հունիսի 18-ին Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում կազմակերպում է Mobotix Innovations Session միջոցառումը՝ Սլավոնական համալսարանի, ՀՀ-ում Գերմանական տնտեսական միավորման եւ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության աջակցությամբ:

Միջոցառման ընթացքում ներկայացվելու են ընկերության անվտանգության  նորագույն համակարգերը, ինչպես նաեւ դրանց նորարարական զարգացումների արդիական հնարավորություններն ու կիրառման ոլորտը:  

Ընկերության անվտանգության համակարգերը ներկայացնելու նպատակով ՌԴ-ից ՀՀ կժամանեն ՌԴ, ԱՊՀ եւ Վրաստանում բիզնեսի զարգացման ղեկավար Միխայիլ Չիչվարինը, ՌԴ, ԱՊՀ եւ Վրաստանում ծրագրային լուծումների ինժեներ Իվան Ժարկովը, Գերմանիայից՝ Միջազգային առեւտրի բաժնի ղեկավար (ՌԴ, ԱՊՀ եւ Վրաստան) Տատյանա Իրիդեկովան:

Mobotix Innovations Session միջոցառմանը ներկա են գտնվելու ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը, պետական մարմինների, դեսպանությունների եւ միջազգային կազմակերպությունների, բանկային համակարգի, գործարանների եւ ֆաբրիկաների, համալսարանների, առեւտրի եւ սպասարկման ոլորտի, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ:

Դիտում՝ 3151

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW