«Ֆինքա»-ն մասնակցել է «Օրրան»-ի կազմակերպած բարեգործական միջոցառմանը

15.06.2015 | 16:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպությունը հունիսի 14-ին մասնակցել է «Օրրան» բարեգործական ՀԿ-ի կազմակերպած ֆուտբոլային մրցույթին, որը տեղի է ունեցել Վահագնի թաղամասի «Արարատ» գոլֆի ակումբում:

Մասնակից կազմակերպությունների շարքում են եղել Մեդիամաքսը, HSBC-ն, Ռուսգոստրախ Արմենիան, Ցեպելին Արմենիան, ՀԷՑ-ը, Կոկա-Կոլա Հելլենիկը եւ Գրանթ Թորնթոնը:

Միջոցառման մասնակցության վճարներն ուղղվել են «Օրրան»-ի կարիքավոր երեխաների ամառային կրթությանը, սննդին, ինչպես նաեւ մաթեմատիկայի ու տեղեկատվական համակարգերի ոլորտներում տաղանդավոր երեխաների զարգացման ծրագրերի հովանավորմանը:

Դիտում՝ 4978
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW