Ռուսաստանը սրբագրել է դիրքորոշումը Իրան-ՀՀ երկաթգծի հարցում
15.06.2015 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ fedpress.ru

«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը պարզաբանել է իր դիրքորոշումը Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծի իրականացման հարցում:
«Ինչպես նշվել էր ավելի վաղ, «Ռուսական երկաթուղիները» համարում է, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից երկաթգծի կառուցման նախագիծը Հայաստանի համար ռազմավարական խոշոր նշանակություն ունի՝ հանրապետության տրանսպորտային ենթակառուցվածքի եվրասիական եւ համաշխարհային տրանսպորտային համակարգում ինտեգրման համար:
Միեւնույն ժամանակ, ինչպես նշվել էր ավելի վաղ, նման ծրագրերի իրականացումը առանց պետության աջակցության դժվարին է, հաշվի առնելով ծրագրի զգալի արժեքը եւ նման ծավալի ծրագրերի փոխհատուցվելիության երկարատեւ ժամկետները, ինչը նվազեցնում է դրանց տնտեսական գրավչությունը:
Ռուսաստանյան եւ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ տարատեսակ ռազմավարական եւ ենթակառուցվածքային ծրագրերին ուղղված պետական աջակցությունը բազմակողմանի արդյունք է ապահովում եւ մեծ նշանակություն ունի ընդհանուր տնտեսության կայուն զարգացման համար»,- ասված է ընկերության կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Ռուսական երկաթուղիներ»-ի տնօրեն Վլադիմիր Յակունինը Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումն անվանել էր ոչ արդյունավետ՝ համեմատելով այն «որեւէ տեղ չտանող պատուհան» բացելու հետ:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: