ՀԲ-ն նվազեցրել է ՀՀ-ում տնտեսական աճի կանխատեսումը

11.06.2015 | 15:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Համաշխարհային բանկը (ՀԲ) 2015թ. Հայաստանում կանխատեսում է 0.8% տնտեսական աճ:

Այս մասին ասված է ՀԲ-ի՝ նախօրեին հրապարակած «Գլոբալ տնտեսական հեռանկարներ. Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա» զեկույցում, ըստ որի՝ 2016թ. Հայաստանում ակնկալվում է 2.7% տնտեսական աճ, իսկ 2017թ.՝ 3%:

Համեմատության համար նշենք, որ այս տարվա հունվարին ՀԲ-ն 2015թ. համար Հայաստանում կանխատեսել էր 3.3% տնտեսական աճ, իսկ 2016թ. եւ 2017թ. համար՝ համապատասխանաբար 3.7% եւ 4.1% աճ:

ՀԲ վերջին զեկույցի համաձայն՝ ընթացիկ տարում Ադրբեջանում ակնկալվում է 1.5% տնտեսական աճ, 2016թ. եւ 2017թ.՝ համապատասխանաբար 2.6% եւ 2.7%:

Հարեւան Վրաստանի համար ՀԲ կանխատեսումները հետեւյալն են՝ 2015թ.՝ 2%, 2016թ.՝ 3%, իսկ 2017թ.՝ 5%:

Ռուսաստանի համար 2015թ. ՀԲ-ն կանխատեսում է 2.7% տնտեսական աճ:

Կանխատեսումների հեղինակները, որպես տարածաշրջանի տնտեսական աճին սպառնացող գլխավոր ռիսկեր, առանձնացնում են նավթի գների շարունակվող անկումը, աշխարհաքաղաքական լարվածության ավելացումն ու դրա հետեւանքով ֆինանսական պայմանների կտրուկ վատացումը:

Ի դեպ, ՀՀ կառավարությունը 2015թ. բյուջեի հիմքում դրել է տնտեսական աճի 4,1% կանխատեսումը, իսկ Կենտրոնական բանկն ակնկալում է 1.6-2.6% աճ:

Մինչդեռ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2015թ. Հայաստանում կանխատեսում է 1.5%, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը՝ 1% անկում:

Դիտում՝ 10673
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW