Ֆիննախը ստուգումներ կիրականացնի շուրջ 1600 տնտեսվարող սուբյեկտում

11.06.2015 | 12:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015-2016 թթ. ՀՀ ֆինանսների նախարարության ստուգող ստորաբաժանումները հսկողական միջոցառումներ կիրականացնեն 1631 տնտեսվարող սուբյեկտում:

Այս մասին ասված է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում, որի համաձայն՝ վերջին երկու տարվա ստուգումների արդյունքները «մտահոգիչ» են:

«Որոշ տնտեսվարող սուբյեկտներ, չհայտնվելով ռիսկային չափանիշների հիման վրա ստուգումների (ՌՉՍ) ցանկում, միաժամանակ խախտում են հարկային կարգապահությունը՝ նվազեցնելով իրացման շրջանառությունը, իսկ որոշ դեպքերում էլ խախտում են կատարում` փաստացի չկատարված ծախսագրումների կամ ԱԱՀ-ի անհիմն դեբետագրումների նվազեցման միջոցով»,- ասել է ֆինանսների նախարարության ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչության պետ Սամվել Ավետիքյանը:

Ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչության կողմից 2015թ. 5 ամիսների ընթացքում կատարված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 58 ստուգումից 25-ը կատարվել է ՌՉՍ ցանկից դուրս կազմակերպություններում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 9 ստուգումների փոխարեն: Ընդհանուր առմամբ, ըստ Սամվել Ավետիքյանի, 58 ստուգմամբ արձանագրվել եւ բյուջե գանձման է առաջադրվել 3.250 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ավելի է 2.4 մլրդ դրամով:

«Իսկ ընդհանուր գումարից ՌՉՍ ցանկից դուրս կազմակերպություններում իրականացված ստուգումներով արձանագրվել է ավելի քան 2,7 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն կամ ՌՉՍ ցանկից դուրս տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումներով արձանագրվել է ընդհանուր հայտնաբերված գումարի 85%-ը»,- տեղեկացրել է վարչության պետը:

Դիտում՝ 4181
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW