ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով իրականացվում են վերլուծություններ՝ էլեկտրաէներգիայի թանկացման ազդեցությունը խոցելի խմբերի համար նվազեցնելու նպատակով:Այս մասին նախօրեին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող բարձրացմանը: Արտեմ Ասատրյանը նշել է, որ վերլուծության համար հաշվի է առնվում մեկ միջին վիճակագրական ընտանիքի կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի ամսական չափաքանակը:«Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ)՝ ձմռան ամիսների համար էլեկտրաէներգիայի սպառումը կազմում է 328 կՎտ⁄ժ, ամռանը՝ 180 կՎտ⁄ժ: Ստացվում է, որ մեկ ամսում միջին ընտանիքն օգտագործում է շուրջ 200 կՎտ⁄ժ էլեկտրաէներգիա»,- ասել է նա՝ հավելելով, որ ներկայում հաշվարկում են լրացուցիչ միջոցները՝ սոցիալապես անապահով ընտանիքներում էներգիայի թանկացման ազդեցությունը մեղմելու համար:Նախարարը նշել է, որ այժմ ՀՀ-ում սոցիալապես խոցելի է համարվում 18 հազ. ընտանիք եւ ստանում անապահովության նպաստ:Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը ս.թ. մայիսի 8-ին ՀԾԿՀ ներկայացրած հայտով առաջարկել է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով: Ըստ այդմ` ցերեկային սակագինը բնակչության համար առաջարկվում է ներկայիս 41.85 դրամ/կՎտժ-ից դարձնել 58.93 դրամ/կՎտժ, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտժ-ից` 48.93 դրամ/կՎտժ: Tweet Դիտում՝ 2565