«Մեկ պատուհան»՝ ՀՀ մաքսային մարմիններում

09.06.2015 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ մաքսային մարմիններում ներդրվել է «մեկ պատուհան» սկզբունքը:

Այս մասին ասված է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում:

««Մեկ պատուհանը» առաջադեմ գործիք է՝ արտաքին առեւտրի գործառնությունների դյուրինացման եւ տեղեկատվության ստանդարտացման տեսանկյունից»,- ասել է ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման եւ զարգացման վարչության պետ Միքայել Փաշայանը:

Նա առանձնացրել է այս ուղղությամբ վարչության իրականացրած միջոցառումները:

Մասնավորապես՝ 2015թ. մայիսից կիրառվում է «Բուսական եւ կենդանական ծագման, սննդամթերքի ու սննդի հետ շփվող ապրանքների ներմուծման եւ արտահանման թույլտվությունների եւ հավաստագրերի տրամադրման «մեկ պատուհան» համակարգը:

Փորձնական շահագործման է հանձնվել «Միջազգային փոստային եւ սուրհանդակ կապի ծառայությունների մաքսային հաշվառման» համակարգը: Իրականացվել է հայ-վրացական մաքսային սահմանում մաքսային մարմինների միջեւ «Ուղեւորների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային փոխադրման վերաբերյալ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման» համակարգի տեխնիկական առաջադրանքի համաձայնեցում:

Մաքսային ծառայության եւ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջեւ ներդրվել է «Պարտապանի վերաբերյալ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման, պարտապանի գույքի վրա արգելանք դնելու եւ արգելանքից հանելու» էլեկտրոնային համակարգը, ինչը փոխարինել է նախկինում կիրառվող թղթային եղանակով տվյալների փոխանակման գործընթացին եւ ապահովվել է համապատասխան գործընթացի իրականացումը «իրական ժամանակում»:

Ներդրվել է Մաքսային միության տարածքով ապրանքների փոխադրման նկատմամբ հսկողության համակարգը` մաքսային տարանցում մաքսային ընթացակարգին համապատասխան: Ապրանքների դասակարգման նախնական որոշումների ընդունման եւ հաշվառման համակարգը նույնպես կիրառության մեջ է:

Դիտում՝ 2618
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW