Գործադիրն այսօրվա նիստում հավանության է արժանացրել ստանդարտների մշակման ծառայությունների 2015թ. ծրագիրը, որով նախատեսվում է միջազգային եւ տարածաշրջանային չափանիշներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում՝ տնտեսության զարգացման նպատակով:ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքով՝ դրանք կնպաստեն ՀՀ տնտեսության տեխնոլոգիական բազայի արդիականացմանը եւ նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը, առեւտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ու արտահանման ծավալների խթանմանը միջազգային շուկաներում եւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում:Նախարարի փոխանցմամբ՝ ստանդարտների մշակման արդյունքում, միջազգային եւ եվրոպական ստանդարտների ներդաշնակեցման միջոցով, տնտեսության տարբեր ճյուղերում կներդրվի նորագույն տեխնոլոգիաների, նորամուծությունների լավագույն փորձը:«Դրանք կնպաստեն սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովմանն ու կխթանեն հայրենական արտադրանքի որակի, մրցունակության բարձրացումը»,- ասել է Կարեն Ճշմարիտյանը:Նա ընդգծել է, որ նոր ստանդարտներն այս տարի առաջինը ներդրվելու են ռազմարդյունաբերության, ՏՏ, տրանսպորտի ոլորտներում: Tweet Դիտում՝ 2691