Արթուր Ջավադյանը ՌԴ-ում կմասնակցի միջազգային բանկային կոնգրեսի

03.06.2015 | 14:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու «Ֆինանսական ինդուստրիա՝ մարտահրավերներ եւ որոշումներ» խորագրով միջազգային բանկային 24-րդ կոնգրեսին:

Ինչպես հաղորդում են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, կոնգրեսի ընթացքում քննարկվելու են ժամանակակից իրողություններում կենտրոնական բանկերի դերի, բանկային կարգավորման եւ վերահսկողության, ոչ-բորսայական ածանցյալների շուկայի բարեփոխման, ԵՏՄ երկրների դրամավարկային քաղաքականության, վճարումների համակարգի, ֆինանսական հասանելիության բարձրացման եւ ֆինանսական գրագիտության վերաբերյալ հարցեր:

Միջոցառման շրջանակում նախատեսված է Արթուր Ջավադյանի հանդիպումը ՌԴ ԿԲ նախագահ Էլվիրա Նաբիուլինայի հետ:

Դիտում՝ 2997

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW