Նորաբաց «Հայաստան» կինոթատրոնում ներդրվել է $8 մլն

01.06.2015 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի է ունեցել «Հայաստան» կինոթատրոնի բացման արարողությունը, որին մասնակցել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը:

Կինոթատրոնում 2013-ից իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, կատարվել է $8 մլն-ի ներդրում:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հաղորդում են, որ ժամանակակից ընտանեկան ժամանցի կենտրոնում, կինոթատրոնից բացի, գործում են խաղասրահներ, երաժշտական ժամանցի կենտրոն, սննդի կետեր, սրճարաններ:

Նախատեսվում է, որ 2-3 ամսից կգործի երաժշտական ժամանցի կենտրոնը:

Կինոթատրոնի վերակառուցմանը զուգահեռ բարեկարգվել է նաեւ հարակից այգու մոտ 1 հա տարածքը:

Կենտրոնում կիրականացվեն բարեգործական ծրագրեր, կկազմակերպվեն երիտասարդ կինոգործիչների, կինոյի տեխնիկական մասնագետների ուսումնական դասընթացներ:

Կինոթատրոնում այս տարի ցուցադրվելու են նաեւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ֆիլմերը:

Դիտում՝ 11621

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW