78 սիրիահայ գործարարների 30%-ն է նպատակային օգտագործել տրամադրված միջոցները
29.05.2015 | 16:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

2013-ից մինչ օրս ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից անվճար դասընթացներից հետո ֆինանսավորվել եւ նոր ձեռնարկություններ է հիմնել 78 սիրիահայ գործարար:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրեն Գեղամ Պետրոսյանը: Հանդիպմանը ներկա էին նաեւ սիրիահայ գործարարներ, ովքեր օրեր առաջ մամուլի ասուլիս էին հրավիրել՝ բողոքելով կառույցի հետ համագործակցության արդյունքից:
Գեղամ Պետրոսյանի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ, սիրիահայ գործարարներին տրամադրվել է 328 մլն դրամի վարկային երաշխավորություն, որից 264 մլն-ը՝ ՓՄՁ ԶԱԿ-ի, իսկ 64 մլնը՝ ՄԱԿ-ի փախոստականների ծրագրի կողմից տրամադրված միջոցներից:
«Սիրիահայ գործարարներն իրենց հետ նոր՝ բազմազան բիզնես մշակույթ եւ ավանդույթներ բերեցին: Մեծամասնությունն արդյունավետ համագործակցում է ՓՄՁ ԶԱԿ-ի հետ»,- ասել է Գեղամ Պետրոսյանը՝ միաժամանակ նկատելով, որ իրականացրած մոնիտորինգի արդյունքում, սակայն, պարզվել է, որ 78 գործարարների 30%-ն է նպատակային օգտագործել տրամադրված գումարը:
Հանդիպմանը ներկա գործարարները, սակայն, հարց են բարձրացրել, որ գումարից բացի իրենց անհրաժեշտ է հավելյալ աջակցություն եւ գործարար կապերի ստեղծում:
Ի պատասխան դրան Գեղամ Պետրոսյանը նշել է, որ ՓՄՁ ԶԱԿ-ի եւ գործարարի միջեւ պայմանագրում չկա նման կետ, թե կենտրոնը պետք է գործարար կապեր հաստատի եւ խթանի բիզնեսի զարգացումը, սակայն նկատեց, որ այդ ընթացքում կազմակերպվել է ցուցահանդես, փորձել են ընկերությունները ներկայացնել սոցիալական ցանցերում, մինչդեռ գործարարներից չեն ստացել բավարար տեղեկություններ նրանց բիզնեսների մասին՝ դրանք տարածելու նկատառումով:
Սիրիահայ գործարարները փորձել են կառույցին «մեղադրել» նաեւ պետական գնումներին մասնակցելու հարցում իրենց աջակցելու քայլեր չկատարելու համար, սակայն ՓՄԶ ԶԱԿ-ի ղեկավարը նշել է, որ հատուկ սիրիահայ գործարարների համար կազմակերպվել է անվճար դասընթաց՝ պետական գնումներին մասնակցելու կարգի վերաբերյալ, ինչը չհերքեցին հանդիպմանը ներկա գործարարները:
Գեղամ Պետրոսյանը նշել է, որ ՓՄՁ ԶԱԿ-ը շարունակելու է աջակցել սիրիահայ գործարարներին՝ միաժամանակ հետամուտ լինելով նրանց տրամադրված միջոցների արդյունավետ ծախսմանը:

Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: