Գրանթ Թորնթոնը դարձել է PCI QSA որակավորմամբ առաջին հայկական ընկերությունը

26.05.2015 | 11:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Գրանթ Թորնթոնն առաջին հայկական ընկերությունն է, որը վճարային քարտերի շուկայի Անվտանգության ստանդարտների խորհրդի (PSI Security Standarts Council) կողմից հավաստագրվել է որպես Անվտանգության որակավորված գնահատող (QSA):

Անվտանգության որակավորված գնահատողներն այն ընկերություններն են, որոնք խորհրդի կողմից որակավորված են եւ լիազորված՝ իրականացնելու PCI DSS ստանդարտներին համապատասխան աուդիտ:

«PSI QSA լիազորությունը համալրում է մեր ընկերության կողմից մատուցած գործարար ռիսկերի կառավարման ծառայությունների շրջանակը եւ աջակցում է մեր հաճախորդներին, ինչպես Հայաստանում, այնպես էլ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանում (ներառյալ ԱՊՀ երկրները), զանազան գործարար ռիսկերի հայտաբերման եւ կառավարման գործընթացում՝ կազմակերպության գործառնական արդյունավետության բարելավման եւ նորմատիվային պահանջներին համապատասխանեցման նպատակով»,- ասված է Գրանթ Թորնթոնի տարածած հաղորդագրությունում:

«PSI Security Standarts Council-ը պրոֆեսիոնալ կառույց է, որը հիմնադրվել է  միջազգային հինգ վճարային համակարգերի (American Express, Discover Financial Services, JCB International, MasterCard, եւ Visa Inc) կողմից, եւ սահմանում է անվտանգության ստանդարտներ ամբողջ աշխարհում միջազգային վճարային համակարգերով աշխատող բոլոր ընկերությունների համար: Այդ ընկերությունները պետք է համապատասխանեն քարտապանների տվյալների անվտանգության ստանդարտների պահանջներին եւ անցնեն համապատասխանության ամենամյա աուդիտ»,- ասել է ընկերության բաժնետեր եւ գործարար ռիսկերի կառավարման բաժնի ղեկավար Վլադիսլավ Մուրադյանը:

Նա հավելել է, որ Գրանթ Թորնթոնը՝ որպես վճարային քարտերի շուկայի Անվտանգության ստանդարտների խորհրդի (PSI Security Standarts Council) կողմից QSA լիազորություն ունեցող ընկերություն, ուրախ է օգնել իր հաճախորդներին կատարել քարտապանների տվյալների անվտանգության պահպանման իրենց պարտավորությունները եւ համապատասխանել PCI DSS ստանդարտներին:

Գրանթ Թորնթոնը աուդիտորական եւ խորհրդատվական ծառայություններ մատուցող առաջատար ընկերությունն է Հայաստանում, որը մասնագիտական ծառայություններ է մատուցում հանրային եւ մասնավոր ոլորտի կազմակերպություններին: Խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակը ներառում է նաեւ գործարար ռիսկերի կառավարման եւ գործարար խորհրդատվության ծառայություններ: Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են՝ տեխնոլոգիաների աուդիտ եւ ռիսկերի կառավարում; ձեռնարկությունների ռիսկերի կառավարում, ներառյալ գործառնական, գործընթացային եւ ֆինանսական ռիսկեր, ներքին հսկողություն եւ ներքին աուդիտ, խորհրդատվություն կորպորատիվ կառավարման վերաբերյալ, գործարար գործընթացների վերակազմակերպում, ՏՏ անվտանգություն եւ տվյալների պաշտպանություն:

Դիտում՝ 11964
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW