ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Երեւանում կբացվի ժամանցային համալիր

25.05.2015 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է Երեւանում Good Time մանկական ժամանցային համալիրի կառուցումը (Հալաբյան 34/3 հասցեում):

Կենտրոնում զվարճանքները հասանելի են երեխաներին եւ մեծերին` ժամանցային, սպորտային եւ էքստրեմալ ատրակցիոններից մինչեւ հետաքրքիր շոու-ծրագրեր, ներկայացումներ: Այստեղ կարելի է նաեւ անցկացնել ծննդյան օրեր: Կենտրոնի փոքրիկ այցելուները կարող են խաղալ ֆիզիկական ակտիվություն պահանջող խաղեր, որոնք ենթադրում են հանգիստ համակարգչային խաղերից:

Ժամանցային կենտրոնը նախագծված ու կահավորված է այնպես, որ ապահովում է հարմարավետ եւ անվտանգ ժամանց նաեւ սահմանափակ կարողություններ ունեցող երեխաներին:

Բանկում նշել են, որ կենտրոնը կառուցված ու զինված է եվրոպական ստանդարտներին համապատասխան, եւ այդ նպատակով ընկերությունը հրավիրել է զվարճանքի համալիրների կառուցման, միավորման, վճարումների ու վերահսկման համակարգերի ավտոմատացման ոլորտի մասնագետների ԱՄՆ-ից եւ Եվրոպայից:

«Երեխաների համար ժամանցային համալիրի նախագծի ֆինանսավորումը մեր ավանդն է երեխաների ու ծնողների ակտիվ կյանքի բազմազանության եւ նրանց ժամանցի գործում: Սա Հայաստանում առաջին ադապտացված ժամանցային կենտրոնն է սահմանափակ կարողություններով երեխաների համար: Նմանատիպ նախագծերը շատ կարեւոր են մեզ համար, քանի որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը ՎՏԲ-Հայաստան Բանկի քաղաքականության մի մասն է»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

«Մենք մեծ ջանք ու եռանդ ենք ներդրել կենտրոնի կոնցեպցիայի ստեղծման, դիզայնի մշակման, ժամանցի ոլորտում լավագույն արտադրողներից սարքավորումներ ձեռք բերելու հարցում: Առաջարկվող ծառայությունների շարքը, անվտանգությունը պրոֆեսիոնալ անիմատորները ու ատրակցիոնների գրավչությունը, ինչպես նաեւ խելամիտ գները սահմանում են մրցակցային առավելությունները: Հուսով եմ` այցելուները կգնահատեն մեր աշխատանքը եւ հաճույք կստանան անցկացրած ժամանակից»,- իր հերթին ասել է «Henry Trade» ՍՊԸ-ի հիմնադիր Գոռ Համբարձումյանը:

Դիտում՝ 11192
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW