«Կամուրջ» ՈՒՎԿ-ն փոխել է իր կարգախոսը

22.05.2015 | 13:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունն այսուհետ հանդես կգա «Պարզ վարկեր հասանելի բոլորին» նոր կարգախոսով՝ նախկին «Ձեր կամուրջը դեպի բարեկեցություն» կարգախոսի փոխարեն:

««Կամուրջ»-ը, հանդիսանալով ՀՀ-ում գործող առաջին եւ ամենամեծ վարկային կազմակերպություններից մեկը, իր գործունեության ավելի քան 17 տարիների ընթացքում միշտ հանդես է եկել ժամանակին համահունչ, արդիական ապրանքանիշով: Մեր նոր՝ «Պարզ վարկեր հասանելի բոլորին» կարգախոսը, առավելագույնս ընդգծում է ընկերության առանձնահատկություններն ու առավելությունները, ինչպես նաեւ ընդգծում է ընկերության առաքելությունը՝ լինել հասանելի հասարակության լայն շերտերի համար»,- ասել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի մարքեթինգի, ՀԿ եւ գովազդի բաժնի ղեկավար Արմեն Արեւյանը:

Նրա խոսքով՝ «Կամուրջ»-ի տրամադրած վարկատեսակները մշտապես առանձնացել են «նվազագույնի հասցված թղթաբանությամբ, ճկուն վճարման ժամանակացույցով եւ վարկային շուկայում մրցունակ, հասանելի պայմաններով»:

«Հենց նշված առանձնահատկություններն են արտացոլված մեր նոր կարգախոսում, որն ընտրվել է ֆինանսական եւ սպառողական շուկայի խորը վերլուծության, ՀՀ ողջ տարածքում իրականացված սպառողական հարցման հիման վրա»,- հավելել է Արմեն Արեւյանը:

Դիտում՝ 13742
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW