ՀՀ վարչապետը տնտեսական աճ է կանխատեսում

21.05.2015 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ասել է, որ ՀՀ-ն նվազագույնը 2-3% տնտեսական աճ է արձանագրելու, որն ակնհայտ կլինի այս տարվա 2-րդ կիսամյակում:
 
«Եթե որոշ մարդիկ ենթադրությամբ են խոսում, ապա մենք թվերով ու հաշվարկներով ենք հիմնավորում, որ տնտեսական աճ ունենալու ենք»,- կառավարության նիստին հայտարարել է վարչապետը:

Նա վկայակոչել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ)՝ նախօրեին հրապարակած տվյալները, որոնց համաձայն՝ ՀՀ-ում առկա է տնտեսական ակտիվություն:

«Համոզված եմ, որ 4 ամսվա տվյալներով լինելու է 2.2-2.3% աճ»,- ասել է կառավարության ղեկավարը:

Նա առաջարկել է վերջ դնել այն խոսակցությանը, թե տնտեսական անկում է լինելու եւ համոզմունք հայտնել, որ որոշ քաղաքական գործիչների եւ քաղաքական ուժերի այն ցանկությունը, թե կառավարությունը կձախողի, եւ տնտեսական անկում կարձանագրվի, չի իրականանալու:

Նրա խոսքով՝ եթե կառավարության պլանավորած ծրագրերն այս տարի իրականացվեն, ապա կառավարությունը կփորձի բյուջեում դրված 4.1% տնտեսական աճը միասնական ուժերով ապահովել:

«Հասկանալի է, որ կան նաեւ տարածաշրջանային խնդիրներ, բայց դրանք պատճառ չպետք է դառնան, որ մենք չփորձենք անել առավելագույնը, որպեսզի տնտեսական աճ արձանագրվի մեր երկրում: Սա է մեր մոտեցումը»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 2015թ. Հայաստանում կանխատեսում են տնտեսական անկում:

Դիտում՝ 3274
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW