2015թ. հունվար-ապրիլին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 2.7% տնտեսական ակտիվություն: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության սոցիալ տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն աճել է 4.8%-ով, ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 3.1%-ով, սպառողական գների ինդեքսը՝ 5.1%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 5%-ով, իսկ միջին ամսական աշխատավարձը՝ 11.1%-ով:Շինարարության ծավալը 2015թ. հունվար-ապրիլին անցած տարվա համեմատ աճել է 0.5%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 4.2%-ով: Միաժամանակ՝ առեւտրի շրջանառությունը կրճատվել է 7.6%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 8%-ով, արտաքին առեւտրաշրջանառության ծավալը՝ 31.4%-ով:Արտահանման եւ ներմուծման ծավալները կրճատվել են՝ համապատասխանաբար 18.8% եւ 35.7%-ով: Tweet Դիտում՝ 9050