Beeline 21 գրասենյակում գործում է Telcell վճարումների ընդունման կետ

18.05.2015 | 14:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Beeline-ը եւ Telcell ընկերությունը հայտարարում են Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում վճարումների ընդունման ունիվերսալ կետերի թվի քառակի ավելացման մասին:

Այս տաղավարներում Telcell-ի կողմից հատուկ վերապատրաստված աշխատակիցներն ընդունում են վճարումներ Telcell համակարգում հասանելի վճարովի ծառայությունների բոլոր տեսակների համար` կոմունալ, ավտոմեքենայի կայանման, բանկային վարկերի եւ միջազգային դրամական փոխանցումների:  

Ընդհանուր առմամբ, Telcell տաղավարները գործում են Beeline վաճառքի եւ սպասարկման 21 գրասենյակում: Մայրաքաղաքում Telcell վճարումների ընդունման ունիվերսալ կետերը գործում են Beeline-ի գրեթե բոլոր խոշոր գրասենյակներում: Telcell ընկերության հետ համատեղ ծրագիրը մեկնարկել է նախորդ տարվա ապրիլին, երբ բացվեց վճարումների ընդունման 5 կետ:

«Telcell-ի հետ համատեղ ծրագրի մեկնարկը տրվել է մեր գրասենյակների հաճախորդների շրջանում իրականացված հարցումից հետո: Հարցվողների ճնշող մեծամասնությունը ցանկություն է հայտնել մեր գրասենյակներում վճարել ոչ միայն Beeline-ի ծառայությունների, այլ նաեւ մյուս կոմունալ ծառայությունների համար: Հաճախորդները նշում են, որ նման հնարավորությունն էապես կխնայեր նրանց ժամանակը: Ծրագրի մեկնարկից անցել է մեկ տարի, իսկ վճարումների ընդունման ունիվերսալ կետերի թվի քառակի աճը խոսում է այն մասին, որ դրանք հարմար են մեր բաժանորդների եւ գրասենյակների այցելուների համար եւ նշանակալիորեն կրճատում են հաճախորդների սպասարկման համար պահանջվող ժամանակը: Beeline-ը շարունակում է ամեն ինչ անել, որպեսզի հաճախորդների սպասարկումը մեզ մոտ լինի պարզ եւ հարմար»,- ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Այժմ, Telcell մասնաճյուղերի ցանցով իրականացվող ծառայությունների ստանդարտ փաթեթից բացի հնարավոր է ստանալ եւ ուղարկել արագ դրամային փոխանցումներ Unistream համակարգով նաեւ հանգստյան օրերին: Մոտակա օրերին Beeline գրասենյակների այցելուների համար հասանելի կդառնան դրամային փոխանցումներ այլ տարածված համակարգերի միջոցով»,- ասել է Telcell ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:

Միայն Telcell մասնաճյուղերի ցանցի միջոցով Beeline գրասենյականերում օրական իրականացվում է 5000-ից ավելի վճարում տարբեր ծառայություններ մատուցողների օգտին:  
 

Դիտում՝ 17929
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW