Ազգային Հիփոթեքային Ընկերությունն (ԱՀԸ) նախօրեին ներկայացրել է «Ջերմ օջախ» բնակարանային ֆոնդի էներգաարդյունավետ վերանորոգման ծրագիրը Սյունիքի մարզում:Գորիսում եւ մարզկենտրոն Կապանում կայացած հանդիպումների հիմնական նպատակն էր Սյունիքում ծրագրի շահառուներին ներկայացնել ծրագրի ընդհանուր դրույթները, ինչպես նաեւ առավելությունները տնային տնտեսությունների համար:Համայնքային հանդիպումներին մասնակցել են ԱՀԸ գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը, տեղական համատիրությունների, կրթական հաստատությունների, քաղաքապետարանների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ տեղական գործարարներ:«Ջերմ օջախ» ծրագրի հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել ցածր եւ միջին եկամուտ ունեցող ընտանիքներին իրականացնելու բնակարանների վերանորոգում, ստեղծելու բարեկեցիկ կենսապայմաններ, նվազեցնելու բնակարաններում էներգիայի ծախսերը, ինչպես նաեւ խթանելու էներգախնայող բնակարանային ֆոնդի զարգացումը Հայաստանի քաղաքներում եւ գյուղերում:Ֆրանսիայի զարգացման գործակալության կողմից մշակված եւ Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից իրականացվող ծրագրի շրջանակում Հայաստանի տնային տնտեսություններին տրամադրվում են համեմատաբար ցածր տոկոսադրույքով մատչելի վարկեր ՀՀ դրամով՝ էներգաարդյունավետ վերանորոգում իրականացնելու համար: Յուրաքանչյուր վարկ պարունակում է բոնուսային բաղադրիչ, որը ֆինանսավորվում է Եվրոպական հարեւանության ներդրումային հաստատության կողմից` էներգաարդյունավետության որոշակի չափանիշներին համապատասխանելու դեպքում:Վարկերը եւ բոնուսները շահառուներին տրամադրվում են Հայաստանի գործընկեր ֆինանսական կառույցների միջոցով: 2015թ. մայիսի 8-ի դրությամբ Ազգային Հիփոթեքային Ընկերության կողմից այս ծրագրով վերաֆինանսավորվել է 128.6 մլն դրամ ընդհանուր գումարով 76 վարկ:«Ջերմ օջախ» ծրագրի տեխնիկական աջակցությունն իրականացնում է ավստրիական Կոմունալկրեդիտ Փաբլիք Քոնսալթինգ (KPC) ընկերությունը՝ գերմանական ՄայկրոԷներջի Ինտերնեյշնլ (MEI) ընկերության եւ հայկական Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ) հիմնադրամի հետ համատեղ: Tweet Դիտում՝ 9469