Ամերիաբանկը` ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի համահովանավոր

15.05.2015 | 15:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիաբանկը հովանավորում է մայիսի 13-15-ը Թբիլիսիում անցկացվող Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 24-րդ տարեկան ժողովը՝ որպես համաժողովի գործընկեր եւ միջոցառումը հովանավորող առաջին հայկական բանկ:

ՎԶԵԲ-ի տարեկան ժողովը հովանավորում են նաեւ Վրաստանի բանկը (համաժողովի գլխավոր գործընկեր), Յունիկրեդիտը (համաժողովի ավագ գործընկեր), Ռայֆայզեն Բանկ Ինտերնեշնլը (համաժողովի ավագ գործընկեր), «Ակֆեն» ընկերությունը (հատուկ միջոցառումների գործընկեր):
 
«Ամերիաբանկը բարձր է գնահատում ՎԶԵԲ-ի հետ երկարամյա համագործակցությունը, որի արդյունքում ճկուն պայմաններով ֆինանսավորման հնարավորություն է ստեղծվել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող բազմաթիվ ընկերությունների, այդ թվում եւ ՓՄՁ-ների համար: Համագործակցության արդյունքում իրականացվել են երկրի տնտեսության զարգացման համար մի շարք կարեւոր նախագծեր` ուղղված էներգետիկայի, հեռահաղորդակցության, առեւտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտների զարգացմանը, ինչպես նաեւ նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- ասել է Ամերիաբանկի Կորպորատիվ գործառնությունների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:

Ամերիաբանկում նշել են, որ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության առաջին օրվանից` 2010թ. սեպտեմբերի 30-ից սկսած, բանկն Առեւտրի աջակցման ծրագրի ներքո (TFP) ընդհանուր առմամբ կնքել է առեւտրի ֆինանսավորման շուրջ $75 մլն դոլարի գործարք:

Դիտում՝ 3360
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW