Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովին մասնակցելու նպատակով այսօր Թբիլիսի է մեկնել ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը:Ինչպես հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը, ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ԿԲ ֆինանսական համակարգի կայունության եւ զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Հակոբյանը:Պատվիրակության կազմում ընդգրկված են նաեւ Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արման Խաչատրյանը եւ նույն հիմնադրամի ներդրումների տնօրեն Ավետիս Հովհաննիսյանը, Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, ինչպես նաեւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:ՎԶԵԲ-ի 2015 թ. տարեկան ժողովը կանցկացվի «Ներդրումներ հանուն փոփոխության» թեմայով: Բանկի համար այս տարվա ժողովը կարեւորվում է հեռանկարային ռազմավարական ճշգրտումներ կատարելու տեսանկյունից:Տարեկան ժողովի շրջանակում տեղի կունենա գործարար համաժողով, որի ընթացքում որոշ երկրներին հնարավորություն կընձեռվի պոտենցիալ ներդրողներին ներկայացնելու իրենց երկրի ներդրումային հնարավորությունները: Այս տարի Հայաստանը նախաձեռնել եւ հնարավորություն է ստացել մասնակցելու վերոնշյալ համաժողովին: Գործարար համաժողովի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը կներկայացնի մեր երկրի ներդրումային միջավայրը, գրավչությունները, հաջողված փորձը եւ նոր ներդրումային գաղափարները` անմիջական շփումներ ունենալով խոշոր ներդրողների հետ: Tweet Դիտում՝ 3181