Fitch միջազգային վարկանշային գործակալությունն Ամերիաբանկին շնորհել է Արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B պլյուս» վարկանիշ` բացասական հեռանկարով (Long-term Issuer Default Rating (IDR))՝ հաշվի առնելով տարածաշրջանի տնտեսական զարգացումները:«Այսպիսով` առաջին անգամ հայկական ընկերությանը տրվում է իր երկրի վարկանշային մակարդակին հավասար վարկանիշ, որը համաշխարհային պրակտիկայում համարվում է յուրաքանչյուր ընկերության վարկանիշի գնահատման լավագույն ցուցանիշ: Նման վարկանիշի ստացումը կնպաստի միջազգային ասպարեզում Ամերիաբանկի ճանաչելիության եւ բանկի հանդեպ վստահության մակարդակի բարձրացմանը, Հայաստանում օտարերկրյա ներդրողների հետ գործընկերական հարաբերությունների ընդլայնմանը»,- ասված է Ամերիաբանկի տարածած հաղորդագրությունում:Բանկում նաեւ նշել են, որ ներկայում Հայաստանում սակավաթիվ ընկերություններ ունեն միջազգային վարկանշային ընկերությունների կողմից ստացված վարկանիշ, իսկ մասնավորապես Fitch կազմակերպության վարկանիշ ունի միայն Ամերիաբանկը:«Այն տրվել է`հաշվի առնելով մի շարք կարեւոր ցուցանիշներ, մասնավորապես` բարձր մրցակցության պայմաններում ընկերության առաջատար դիրքը եւ մասնաբաժինը շուկայում, վարկային ներդրումների, հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների կայուն աճը, առեւտրի ֆինանսավորման, ավանդների ցուցանիշները, վարկային պորտֆելի որակը, ակտիվների եւ կապիտալի շահութաբերության մակարդակը, ինչպես նաեւ մի շարք այլ ցուցանիշներ: Վարկանիշի ստացումը վկայում է Ամերիաբանկի բաց ու թափանցիկ գործունեության մասին»,- ասել են բանկում:ԱՊՀ երկրների շարքում Fitch-ը վարկանիշ է սահմանել 116 ֆինանսական կազմակերպությունների եւ մի շարք այլ ընկերությունների համար: Tweet Դիտում՝ 3928