Credit Agricole ֆրանսիական բանկային խումբը ձեռք է բերել ACBA-բանկի բաժնետոմսերի 28 տոկոսը
26.09.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 26 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Credit Agricole ֆրանսիկան բանկային խումբը ձեռք է բերել Հայգյուփոխբանի /ACBA-բանկ/ բաժնետոմսերի 28 տոկոսը: ACBA-բանկն այսուհետեւ կոչվում է "ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ":
Ինչպես այսօր տեղեկացրեց ACBA-բանկի գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանը, գործարքի արժեքը կազմել է 2.8 մլրդ. դրամ: Credit Agricole ընկերության կողմից իրականացված ներդրումների շնորհիվ բանկի կանոնադրական կապիտալը հասավ 10 մլրդ. դրամի:
ACBA-բանկը 12 տարի համագործակցում է ֆրանսիական բանկային խմբի հետ եւ ստեղծվել է Credit Agricole բանկային խմբի մոդելի հիման վրա:
Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր ասաց, որ Credit Agricole միջազգային ճանաչում ունեցող բրենդի մուտքը հայկական շուկա լուրջ խթան է հանրապետության բանկային հատվածի զարգացման համար:
ԿԲ ղեկավարի խոսքերով, Հայաստանի բանկային համակարգը գրավիչ է օտարեկրյա ներդրողների համար: Տիգրան Սարգսյանն ասաց, որ օտարերկրյա ներդրողների մուտքը խթանում է մրցակցությունը հայկական բանկերի միջեւ:
Կենտրոնական բանկի նախագահը նշեց , որ այսուհետեւ Հայաստանի բանկային շուկայում ներկայացված են երկու համաշխարհային հայտնի բրենդեր` HSBC-ն եւ Credit Agricole-ը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: