Հայէկոնոմբանկը՝ ԱԶԲ-ի հայաստանյան առաջատար գործընկեր

30.04.2015 | 16:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայէկոնոմբանկին շնորհվել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) «Հայաստանում առաջատար գործընկեր բանկ» մրցանակը:

Մրցանակը շնորհվել է ս.թ. ապրիլի 20-23-ը Սինգապուրում կայացած Միջազգային առեւտրաարդյունաբերական պալատի բանկային հանձնաժողովի ամենամյա համաժողովի ընթացքում՝ ԱԶԲ-ի կողմից կազմակերպված Առեւտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակում առաջին տարեկան մրցանակաբաշխության ժամանակ:

Ինչպես հայտնել են Հայէկոնոմբանկում, մրցանակը բանկի ներկայացուցչին հանձնել է ԱԶԲ Առեւտրի ֆինանսավորման ծրագրի ղեկավար Սթիվեն Բեքը`«շնորհակալություն հայտնելով 2014թ. ընթացքում բանկի ակտիվ մասնակցության եւ արդյունավետ համագործակցության համար»: 

Դիտում՝ 13756

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW