Մայիսին ոռոգման ջուրը կմատակարարվի անհատույց

30.04.2015 | 15:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել, որի համաձայն՝ մայիսին ջրօգտագործողների 80 հազ. հա հողատարածություններին ոռոգման ջուրը կմատակարարվի անհատույց:

Գործադիրը գետերի վարարման հետեւանքով հնարավոր հեղեղումը կանխելու նպատակով «Սեւան-Հրազդանյան-ջրառ» եւ «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ներին թույլատրել է մայիսին ջուրը մատակարարել առանց հասույթ ձեւավորելու:

Կառավարությունը վկայակոչել է հիդրոմետ ծառայության տվյալները, որոնց համաձայն՝ գետերի ջրահավաք ավազաններում առկա է բավական հաստ ձնաշերտ, ինչպես նաեւ հավանական է, որ գարնանը լինեն առատ տեղումներ եւ վարարումներ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ հարցը քննարկվել է ՀՀ նախագահի, գյուղատնտեսության նախարարության, ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ:

Գործադիրի ղեկավարը ջրտնտպետկոմին հանձնարարել է մեծ պատասխանատվություն ցուցաբերել եւ հետեւել միջոցառման արդյունավետությանը:

Դիտում՝ 2880

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW