Հայբիզնեսբանկը, կարեւորելով Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտնի հայերի այցը Հայաստան, նախաձեռնել էր խառը մենամարտերի երեք վարկածներով աշխարհի չեմպիոն Գեղարդ Մուսասիի (Մովսեսյան) եւ նրա եղբոր՝ Գեւիկ Մուսասիի այցը Երեւան:Ինչպես հայտնել են բանկում, Գեղարդ Մուսասին երկար տարիներ համագործակցում է Հայբիզնեսբանկի հետ՝ օգտվելով բանկի մատուցած ժամանակակից ծառայություններից:Հայբիզնեսբանկի գլխամասային գրասենյակում լրագրողների հետ կայացած հանդիպմանը Գեղարդ Մուսասին նկատել է, որ այցի բուն նպատակը Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելն է: Նա կիսվել է նաեւ Հայաստան այցելության իր տպավորություններով, ինչպես նաեւ անդրադարձել է առաջիկա մենամարտերին՝ գնահատելով սեփական ուժերը եւ հակառակորդի հնարավորությունները:Երեւանյան այցի ընթացքում Մուսասի եղբայրները՝ Հայբիզնեսբանկի աշխատակիցների ուղեկցությամբ, այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, որտեղ լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջել են հուշահամալիրի տարածքում եւ ծանոթացել խորհրդանշական կառույցների պատմությանը: Նպատակային այցից տպավորված եւ ոգեշնչված՝ աշխարհահռչակ խառնամարտիկը մեկնել է Ամստերդամ՝ պատրաստվելու սպասվող մենամարտին:Նշենք, որ ներկայում Գեղարդ Մուսասին հանդես է գալիս Ultimate Fighting Championship (UFC) կազմակերպության միջինքաշային դիվիզիայում եւ ըստ վերջինիս պաշտոնական ցուցակավորումների՝ միջին քաշային կարգի վարկանշային աղյուսակում 7-րդն է։ Tweet Դիտում՝ 3781