SUN Microsystems- ը նախատեսում է Հայաստանում հիմնել JAVA լաբորատորիա եւ ինտեգրացիոն կենտրոն
20.09.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 20 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր ասել է, որ կառավարության առաջնային խնդիրը տեղեկատվական տեխնոլոգիաների ներմուծումն է տնտեսության իրական հատված:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Կարեն Ճշմարիտյանն ասել է, որ վերջին ժամանակներում Հայաստանի ՏՏ-ոլորտի զարգացման տեմպերը զգալիորել ակտիվացել են: Նախարարի խոսքերով, մի քանի տարի առաջ դժվար էր կանխատեսել, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն կցուցաբերեն այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Microsoft-ը, SUN Microsystems-ը եւ Alcatel-ը:
SUN Microsystems-ի վաճառքի գծով տնօրեն Լեֆթերիս Պապակոստարն ասաց, որ ընկերությունը մտադիր է ակտիվորեն համագործակցել “Ձեռնարկությունների ինկուբատոր“ հիմնադրամի հետ: Նա նշեց, որ SUN Microsystems-ը մտադիր է Հայաստանում հիմնել JAVA լաբորատորիա եւ Ինտեգրացիոն կենտրոն:
“Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը հայտնել է, որ 2006 թվականին Հայաստանի ՏՏ-արտադրանքի արտահանման ծավալը կկազմի ավելի քան $ 60 միլիոն: 2005 թվականին այդ ցուցանիշը կազմել էր $ 40 միլիոն:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: