Ռադիոիզոտոպների կենտրոնի կառուցումն ավարտական փուլում է

27.04.2015 | 18:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի՝ ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի շինարարությունն ավարտական փուլում է:

Ինչպես հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, այսօր կենտրոնի շինհրապարակ է այցելել Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, արտաքին առեւտրի եւ եվրոպական հարցերի նախարար Դիդիե Ռեյնդերսի գլխավորած պատվիրակությունը:

Ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Յաղջյանն ասել է, որ մարտին այստեղ տեղադրվել է բելգիական IBA Molecular  ընկերության արտադրության «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնային արագացուցիչը:
 
Դիդիե Ռեյնդերսը կարեւորվել է կենտրոնի ոչ միայն բուժական, այլեւ գիտական ու արտադրական ներուժի օգտագործումը:

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի հիմնարկեքը կատարվել է 2012թ. հոկտեմբերի վերջին:

Ծրագիրն իրականացվում է երեք փուլով՝ ռադիոիզոտոպների արտադրության եւ մոլեկուլյար ախտորոշման, արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող ճառագայթային բուժման եւ քիմիաթերապիայի ու վիրաբուժական կենտրոնների ստեղծում: Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնում նախատեսվում է կատարել ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելում ու վաղ հայտնաբերում: Կենտրոնը հագեցվելու է  ռադիոլոգիական եւ ռադիոիզոտոպային ախտորոշման ժամանակակից սարքավորումներով: Նախատեսվում է, որ այն կսպասարկի ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի բնակչությանը:

Դիտում՝ 3137
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW