3.7 մլն դրամ՝ Տավուշում գնդակոծության վնասների փոխհատուցմանը

22.04.2015 | 14:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ գործադիրն այսօրվա նիստում որոշել է կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին 3.7 մլն դրամ տրամադրել Տավուշի մարզի 8 բնակավայրերի՝ գնդակոծության հետևանքով պատճառված վնասները վերացնելու համար:

ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանի փոխանցմամբ՝ ֆինանսական աջակցությունը տրամադրվում է 2015թ. փետրվարի 2-20-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած գնդակոծությունների պատճառած վնասի վերացման համար:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ Տավուշի մարզի Նորաշեն-Չորաթան միջհամայնքային 6 կմ երկարությամբ ճանապարհի վերանորոգման նպատակով Տավուշի մարզպետարանին կհատկացվի  2 մլն 895 հազ. դրամ:

Դիտում՝ 2888

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW