Եկամտահարկի եւ շահութահարկի մասին օրենքները կփոխվեն

22.04.2015 | 13:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Եկամտային հարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի փոխանցմամբ՝ փոփոխությունները պայմանավորված են ՀՀ արտահանման հնարավորությունների զարգացմամբ եւ մրցակցության բարձրացման անհրաժեշտությամբ:

«Նշված նախագծերի ընդունումը հնարավորություն կտա արտահանման ոլորտում ներգրավել փոխառություններ, որոնք կապահովեն արտահանման ճյուղերի ֆինանսական կայունությունը, իսկ եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունը հնարավորություն կտա այդ աշխատանքներում ներգրավել նաեւ ՀՀ քաղաքացի հանդիսացող աշխատուժ՝ անկախ աշխատանքների իրականացման վայրից: Արդյունքում արտահանման ոլորտում ներգրավված աշխատուժն ապահոված կլինի կայուն եկամուտով»,- ասել է նա:

Վախթանգ Միրումյանը նկատել է, որ փոփոխությունները նաեւ լրացուցիչ մուտքեր կապահովվեն պետական բյուջե՝ չվնասելով ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունների մրցակցությունն արտահանման շուկաներում:

«Եկամտահարկի մասին օրենքում փոփոխությունները նպատակ ունեն նաեւ շահագրգռել օրենքի պահանջները բավարարող արտահանող կազմակերպություններին՝ իրենց աշխատանքներում ներգրավել ՀՀ քաղաքացի հանդիսացող աշխատուժ»,- ասել է նա:

Դիտում՝ 3340
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW