ՎՏԲ-Հայաստան Բանկը նոր ավանդատեսակ է ներդրել

21.04.2015 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար ներդրել է նոր ավանդատեսակ` «Ազգային»:

Ավանդը կարելի է բացել 90, 180 կամ 365 օր ժամկետով, դրամով` մինչեւ 17.75%, դոլարով` մինչեւ 6.25%, եվրոյով` 5.45% եւ ռուբլիով` մինչեւ 11% տոկոսադրույքներով:

Ավանդի նվազագույն գումարը 500 հազ. դրամ է, 1000 դոլար/եվրո կամ 50 հազ. ռուբլի:

Բանկը հնարավորություն է տալիս ստանալու տոկոսագումարները ավանդի ձեւակերպման պահին կամ դրա ժամկետի ավարտին:

Միաժամանակ՝ բանկն ավանդատուներին կտրամադրի MasterCard Gold կամ Visa Platinum վճարային քարտեր, ինչպես նաեւ հնարավորություն կտա անվճար օգտվելու «Հեռախոս-բանկ» ծառայությունից, որի միջոցով հաճախորդը կարող է ավանդի ժամկետի ընթացքում ստանալ տեղեկատվություն ավանդի գումարի եւ տոկոսագումարների մասին:

Ժամկետի ավարտին հաճախորդը կարող է ստանալ գումարն ու կուտակած տոկոսագումարները MasterCard Gold կամ Visa Platinum նվեր-քարտերով՝ աշխարհի ցանկացած կետում՝ առանց բանկ այցելելու:

«Ավանդի համալրման համար պարտադիր չէ այցելել բանկ, կարելի է օգտվել Ինտերնետ-բանկինգ ծառայությունից եւ կատարել առցանց համալրումներ` առանց տնից դուրս գալու, կամ օգտվել բանկի բազմաթիվ բանկոմատներից եւ ՀՀ տարածքում գործող Telcell տերմինալներից»,- ասված է բանկի հաղորդագրությունում:

Դիտում՝ 14350
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW