2015թ. տարեսկզբից Ադրբեջանի Կենտրոնական բանկի (ԱԿԲ) արժութային պահուստները կրճատվել են $4,29 մլրդ-ով (31,2%)՝ մարտի 31-ի դրությամբ կազմելով $9,47 մլրդ:Ինչպես հաղորդում է Trend-ը, մարտ ամսվա ընթացքում ԱԿԲ-ի արժութային պահուստները կրճատվել են $1,5 մլրդ-ով:Արժութային պահուստների ծավալի կրճատում նկատվում է անցած տարվա հուլիսից: Սկսած 2014թ. դեկտեմբերից՝ տեղի է ունեցել դրանց ծավալի կտրուկ նվազում (ամսական ավելի քան $1 մլրդ), ինչը կապված է դոլարի պահանջարկի ավելացմամբ: Ինչպես հաղորդել է ԱԿԲ-ի վարչության նախագահ Էլման Ռուստամովը, մանաթի փոխարժեքի կարգավորումից հետո ԿԲ-ն շարունակում է մասնակցություն ունենալ երկրի արժութային շուկայում՝ պայմանավորելով դա դոլարիզացիայի շարունակվող գործընթացի հետ: «Բանկերի շատ հաճախորդներ իրենց գումարները պահում են դոլարով, եւ մենք կարծում ենք, որ դոլարային խնայողությունների ավելացման գործընթացը շարունակվելու է: Մենք չենք կարող բնակչությանն արգելել իրենց միջոցները պահել դոլարով: Սակայն մենք ունենք բավականաչափ արժութային պահուստներ, որպեսզի բնակչությունն առանց որեւէ խնդրի կարողանա իր միջոցները փոխարկել դոլարի»,- ասել է Էլման Ռուստամովը: Tweet Դիտում՝ 8794