Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ՀՀ-ին կտրամադրի $150 մլն ներդրումային վարկ՝ ««Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի կառուցման» ֆինանսավորման համար (4-րդ տրանշ):Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է այսօր ՀՀ-ի եւ ԵԱԶԲ-ի միջեւ: Վարկը տրամադրվելու է ԵվրԱզԷՍ-ի միջոցներից:Բանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ վարկը տրամադրվում է 20 տարի ժամկետով: Նախագծի շրջանակում Ագարակից մինչեւ Քաջարան 20,5 կմ երկարությամբ ճանապարհի կառուցումը կբարձրացնի երթուղու թողունակությունը եւ կնվազեցնի վթարայնության մակարդակը: Ակնկալվում է, որ նախագծի իրականացումը բարենպաստ տրանսպորտային իրավիճակ կստեղծի շրջակա բնակավայրերի համար, կմեծացնի Հայաստանի տարածքով բեռների տարանցիկ փոխանցման ծավալը, այդ թվում՝ դեպի ԵԱԶԲ անդամ երկրներ: Tweet Դիտում՝ 9389