Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահը Սինգապուրում կմասնակցի ԱՄՀ եւ ՀԲ տարեկան ժողովին
13.09.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 13 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը կմասնակցի Արժույթի Միջազգային Հիմնադրամի եւ Համաշխարհային Բանկի Խմբի Կառավարիչների Խորհուրդների տարեկան ժողովին, որը կսկվի Սինգապուրում սեպտեմբերի 14-ին:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԿԲ մամլո ծառայությունում, Տիգրան Սարգսյանը կմասնակցի ԱՄՀ եւ ՀԲ Կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումներին եւ քննարկումներին, Միջազգային Դրամավարկային եւ Ֆինանսական Կոմիտեի նիստին, ԱՄՀ-ի Նիդեռլանդների ենթախմբի երկրների հանդիպմանը:
Հայաստանի ԿԲ նախագահը կհանդիպի Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) տարածաշրջանային փոխտնօրենի, Համաշխարհային բանկի փոխնախագահի, Եվրասիական Զարգացման Բանկի վարչության նախագահի հետ: Նախատեսված են նաեւ հանդիպումներ CitiBank-ի, ING Group-ի եւ ABN AMRO BANK N.V.-ի ներկայացուցիչների հետ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
14.04.2025 | 13:54 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: