Ամերիաբանկը hեռահար բանկային ծառայություններից օգտվողների համար ներդրել է նոր` Ameria Mobile Banking հավելվածը:Այն հնարավորություն է տալիս սմարթֆոնների եւ պլանշետների միջոցով օգտվել բանկային հիմնական ծառայություններից եւ շուրջօրյա կառավարել հաշիվները: Բանկում նշել են, որ բջջային հավելվածի միջոցով թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձինք կարող են իրականացնել փոխանցումներ, արտարժույթի փոխանակումներ, ուսման վարձերի, վարչական ակտերի, կոմունալ եւ այլ վճարումներ, ինչպես նաեւ դիտել ավանդների եւ վարկերի ընթացիկ կարգավիճակը, վարկերի մարումների գրաֆիկը, կատարված գործառնությունները: Ameria Mobile Banking հավելվածի միջոցով հնարավոր է նաեւ սինխրոնացնել վարկի մարման գրաֆիկը մոբայլ օրացույցի հետ եւ հեռախոսով կամ պլանշետով ստանալ վարկի մարման օրերի պարբերական հիշեցումներ:Հավելվածն ինտեգրված է գործող Online Ameriabank համակարգին, որի օգտատերերը կարող են առանց լրացուցիչ գրանցման եւ վճարի, իրենց իսկ անունով եւ ծածկագրով մուտք գործել բջջային հավելված: Ameria Mobile Banking հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է այն բեռնել համապատասխան օնլայն խանութից (App Store, Play Store) եւ ակտիվացնել հեռախոսում: Նախատեսվում է այն հասանելի դարձնել նաեւ Windows Phone Store-ում:«Ամերիաբանկի կողմից այս հավելվածի գործարկումը հերթական քայլն է հեռահար բանկինգի զարգացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 4711