PR արշավի դեպքում Քարդաշյան քույրերի` Հայաստան կատարած այցի առաջին երկու օրերի լուսաբանումը հեռուստատեսությամբ եւ ռադիոյով կարժենար $36 507 929: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիա մոնտիտորինգի փորձագետ Մայք Շալջյանը: Ընդ որում` նա հաշվել է միայն ԱՄՆ-ի տարածքում լրատվամիջոցների լուսաբանման արժեքը: Մայք Շալջյանը նշել է, որ ամերիկյան առաջատար Nielsen մարկետինգային ընկերության ընդհանուր լսարանը կազմում է 81 702 006, իսկ Arbitron-ինը` 408 800: Այսպիսով, Քարդաշյանների այցի գովազդային ընդհանուր գումարը կկազմեր $36 507 929:«Եթե սրանք լինեին PR արշավի արդյունքներ, ապա սա կլիներ պատմության մեջ ամենահաջող արշավներից մեկը: Պատկերացնում եմ, եթե այս ամենին հավելենք նաեւ տպագիր հրապարակումներն ու դրանց տարածումը ամբողջ աշխարհում, ապա այս թիվը 100 անգամ ավելի մեծ կլինի»,- գրել է փորձագետը:Հիշեցնենք, որ ամերիկահայ հայտնի հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը քրոջ` Քլոյե Քարդաշյանի, ամուսնու՝ հայտնի երգիչ Քանյե Ուեսթի եւ դստեր հետ Հայաստան է ժամանել ապրիլի 8-ին` 8-օրյա այցով: Քարդաշյանի ընտանիքի այցը Հայաստան ակտիվ լուսաբանվում է համաշխարհային լրատվամիջոցների կողմից` Washington Post, Daily Mail, Guardian, New York Times, Telegraph, Mirror եւ այլն: Tweet Դիտում՝ 22420