ԱՊՊԱ պայմանագիր չունեցողները ապրիլի 20-ից կտուգանվեն

09.04.2015 | 18:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը (ՃՈ) հանդես է եկել հայտարարությամբ՝ հորդորելով բոլոր վարորդներին մինչեւ 2015թ. ապրիլի 19-ը ներառյալ ունենալ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) գործող պայմանագիր:

ՃՈ-ն հիշեցնում է, որ հակառակ դեպքում, սկսած ապրիլի 20-ից, կկիրառվեն վարչական ներգործության միջոցներ:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի համաձայն՝ առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ԱՊՊԱ գործող պայմանագիր ունենալու` ՀՀ տարածքում տրանսպորտային միջոցը վարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100 հազ. դրամի չափով:

«ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը հագեցած է այնպիսի տեխնիկական հնարավորություններով, ինչը հնարավորություն է տալիս ավտոմատ եղանակով հայտնաբերել այն տրանսպորտային միջոցները, որոնք վարվում են՝ չունենալով ԱՊՊԱ գործող պայմանագիր»,- նշել են ոստիկանությունում:



Դիտում՝ 3903

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW