ՀՀ-ն ու ՀԲ-ն վարկային երկու համաձայնագիր են ստորագրել

08.04.2015 | 15:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) երեւանյան գրասենյակի տնoրեն Լորա Բեյլին այսօր ստորագրել են վարկային համաձայնագրեր:

«Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» շրջանակում Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ) Հայաստանին կտրամադրի $52 մլն-ի վարկ:

Ծրագիրն իրականացվելու է «Երեւանի ջէկ» ՓԲԸ-ի եւ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից, որն ուղղված է «Աշնակ» եւ «Երեւանի ջէկ» ենթակայանների հիմնանորոգմանը: Նախապատրաստվելու է նաեւ նոր համակցված ցիկլով շոգեգազային տուրբինի կառուցման ծրագիրը:

Հաջորդ համաձայնագրի՝ «Սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման ծրագրի» շրջանակում ՎԶՄԲ-ը ՀՀ-ին կտրամադրի $30 մլն վարկ: Ծրագրի նպատակն է բարելավել համայնքային եւ միջհամայնքային ենթակառուցվածքի որակն ու հասանելիությունը:

Երկու վարկերի մարման ժամկետն էլ 25 տարի է, որից 14.5 տարին` արտոնյալ:

Դիտում՝ 3178

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW