Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը հանդես է եկել ինտերնետային առեւտրի խթանման նոր առաջարկով, որի շրջանակում հետաքրքրված բոլոր ընկերությունների համար բանկն անվճար կիրականացնի այդ ընկերությունների կայքերում էլեկտրոնային առեւտրի մոդուլի ինտեգրումը: Առաջարկը կգործի մինչեւ ս.թ. մայիսի 5-ը, ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել բանկի ցանկացած մասնաճյուղ կամ լրացնել online հայտ բանկի կայքէջում: «Արդեն մեկ տարի է, ինչ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը հնարավորություն է տալիս ինտերնետային խանութներին՝ վճարումներ ընդունել 3D Secure անվտանգության տեխնոլոգիայով՝ հնարավորություն ընձեռելով Հայաստանի գործարարներին առաջարկել իրենց ծառայությունները ոչ միայն տեղական, այլեւ օտարերկրյա սպառողներին: Արդյունքում ընկերությունները հնարավորություն են ստանում մեծացնել վաճառքի ծավալները, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, ներդնել նոր ծառայություններ եւ ոչ միայն»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:Verified By Visa եւ MasterCard SecureCode տարբերանշանները կրող կայքերում վճարումներ իրականացնելիս 3D Secure տեխնոլոգիան հնարավորություն է տալիս իրականացնել քարտապանների լրացուցիչ նույնականացում, որը ենթադրում է յուրաքանչյուր իրականացվող վճարման հաստատում մեկանգամյա օգտագործման համար նախատեսված կոդով: «Դա առավել անվտանգ է դարձնում գործարքը ինչպես վճարում կատարող անձի, այնպես էլ ինտերնետային խանութի համար»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 2906