«Երեւան մոլ»-ում բացվել է «Իդրամ»-ի մասնաճյուղ

07.04.2015 | 13:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Երեւան մոլ» առեւտրի կենտրոնում բացվել է «Իդրամ»-ի մասնաճյուղ:

Ընկերությունում նշել են, որ «Երեւան մոլ»-ում առաջարկվող ծառայություններից օգտվելուն զուգահեռ այսուհետ հնարավոր կլինի կատարել նաեւ վճարումներ եւ դրամական փոխանցումներ:

«Իդրամ» դրամարկղում հնարավոր է իրականացնել կոմունալ վճարումներ, վարկերի մարում, լիցքավորել բջջային հեռախոսի հաշիվը, վճարել ավտոկայանման համար, ճանապարհային ոստիկանության տուգանքները, հարկերն ու տուրքերը, կատարել (նաեւ ստանալ) տեղական եւ միջազգային դրամական փոխանցումներ եւ այլն:

Մասնաճյուղերից բացի, «Իդրամ» համակարգով վճարումներ եւ դրամական փոխանցումներ կարելի է իրականացնել idram.am կայքում, ինչպես նաեւ մոբայլ հավելվածի օգնությամբ՝ նախատեսված Android եւ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար:

Դիտում՝ 7476

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW