Երեւանի կոնյակի գործարանը նախատեսում է մթերել 30 հազար տոննա խաղող
08.09.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 8 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Այս տարի Երեւանի կոնյակի գործարանը /ԵԿԳ/ նախատեսում է մթերել 30 հազար տոննա խաղող, ինչը 5 հազար տոննայով ավել է, քան նախորդ տարի:
ԵԿԳ արտադրության գծով տնօրեն Ֆիլիպ Թիբոն այսօր հայտնեց, որ այս տարի մթերման սեզոնը կսկսվի սովորականից շուտ, ինչը պայմանավորված է կլիմայական պայմաններով: Սեպտեմբերի 11-ին ԵԿԳ Արմավիրի մասնաճյուղը կսկսի խաղողի մթերումւ: Այգավանի եւ Տավուշի մասնաճյուղերում մթերման սեզոնը կսկսվի համապատասխանաբար սեպտեմբերի 15-ին եւ 21-ին:
Արմավիրում եւ Այգավանում մեկ կիլոգրամ խաղողի մթերման գինը կկազմի 130, իսկ Տավուշում` 123 դրամ:
ԵԿԳ հետ երկար ժամանակ համագործակցող ֆերմերներն այս տարի մեկ կիլո•րամ խաղողի դիմաց կստանան 15 դրամի չափով հավելավճար, ինչը 50 տոկոսով ավելին է նախորդ տարվա ցուցանիշից:
ԵԿԳ հետ ընդհանուր առմամբ պայմանագրեր են կնքել 5500 ֆերմերներ:
2005-2006թթ. ԵԿԳ իր մասնաճյուղերում նեդրրել է մոտ 1 միլիոն եվրո: Ներդրումների մեծ մասը ուղղվել է Արմավիրի եւ Այգավանի մասնաճյուղեր` օգտագործվելով խաղողի ընդումնամ եւ մշակման հզորությունների ընդլայման նպատակով: Կատարված ներդրումների շնորհիվ այս տարի ստեղծվել են 3 միլիոն 300 հազար լիտր /33 հազար հեկտարլիտր/ տարողությամբ խաղողի ընդունման եւ մշակման հավելյալ ամբարներ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: